📌 Hetq.am-ի հաղորդմամբ հունիսի 26֊ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում»։ Նույն տեղեկանքում նշված է՝ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։
🔶 Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման ողջ գումարը և կատարել է խոստացված ներդրումները։ Գործարարին պատկանող ընկերությանը հյուրանոցն արտոնյալ պայմաններով էր վաճառվել՝ 5 տարում գումարը վճարելու պայմանով։ Այս տարվա դրությամբ ընկերությունը դեռևս պետք է 3 միլիարդ դրամ վճարեր։

Leave a Reply