▪️«Փաստ»․ Թերթն անդրադառնում է Նիկոլ
Փաշինյանի հայտարարությանը, թե իր մեղքն այն է եղել, որ 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: «Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է: Այն առումով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր» – գրում է թերթը։
▪️«Հրապարակ»․ Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։
▪️«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սև կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության նախագահի քաղաքական գծին և կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում:
▪️«Հրապարակ»․ Օրենքի տառը չի պահպանվել։ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց առանց Հայաստանի պետական օրհներգը հնչեցնելու, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերևս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։
🔉Լսեք՝ էլ ինչ են գրում թերթերը։🧡@RadioSputnikArm
Leave a Reply