Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխ…

Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացավ գործադիրի այսօրվա նիստում և ուղարկվեց խորհրդարան՝ քննարկման։
📌 Առաջարկվում է ինքնագլորներով տեղաշարժումը թույլատրել հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, իսկ եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, ապա կողնակով,
📌 տեղաշարժման միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։
💰 Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև ապրանքների առաքում իրականացնող հեծանիվը կամ մոպեդը առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար կնախատեսվեն տուգանքներ։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *