«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկակ…

«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ
🛰 Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։
🌌 «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերին։
🚀 Այժմ, երբ Հայաստանում արբանյակ ստեղծելու և տիեզերք ուղարկելու գաղափարն իրագործված է, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր՝ մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ։
🇦🇲 Նպատակն է «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները կամաց-կամաց փոխարինել դրանց հայրենական մոդելներով։
📌 Տեսանյութը՝ «Բազումք»-ի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *