ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին անվտանգության ոլորտ…

🇺🇸🇺🇦 ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար։
Փաստաթուղթը չի պարունակում ռազմական աջակցության պարտավորություն Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, ինչպես նախատեսված է Հյուսիսատլանտյան պայմանագրով։ Սակայն ագրեսիայի կամ դրա սպառնալիքի դեպքում 24 ժամվա ընթացքում տրամադրվում է խորհրդատվական մեխանիզմ՝ որոշելու, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Ուկրաինայի պաշտպանական ներուժն ուժեղացնելու համար։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *