⚖️ Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
[Քննչական կոմիտե]
[Քննչական կոմիտե]
Leave a Reply