Երևանն ու Մոսկվան քննարկել են փոխանակո՞ւմԵթե Հայաստանի սահմանապահ ծառայության կա…

Երևանն ու Մոսկվան քննարկել են փոխանակո՞ւմ

🇦🇲🇦🇲🇦🇲Եթե Հայաստանի սահմանապահ ծառայության կարողունակությունը բարձրանա, ապա հնարավոր է, որ դրա շնորհիվ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից դուրս գան ռուս սահմանապահներն ամբողջությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ հայտարարությունն արել է Հայաստանի փոխարտգործնախարար Հովհաննիսյանը: Նա այդ մասին խոսել է ի պատասխան այն հարցի, թե ինչ նպատակով են Հայաստան այցելելու ԱՄՆ սահմանապահ ու մաքսային ծառայության աշխատակիցները, ինչի մասին ազդարարել էր արդեն նախկին պետքարտուղար Բլինքենը՝ հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրման օրը:
Փոխարտգործնախարար Հովհաննիսյանը հայտարարել է, որ մեր սահմանապահ ծառայության կարողությունների բարձրացումը կարող է բերել նրան, որ ամբողջապես Հայաստանի սահմանապահները կիրականացնեն ծառայություն պետական սահմանին: Ըստ նրա՝ աշխարհում իդեալական վիճակն այն է, որ պետությունն ինքն է պահպանում իր սահմանները: Փոխարտգործնախարարի հայտարարությունը հնչում է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից երեք օր անց:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *