Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտք…

🇦🇲🇷🇺 Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
🗣 «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է։ Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում։
🤝 Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում»: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *