ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հայ…

🗣 ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հայտարարություններին, որ ՀՀ-ն ԼՂ-ին թողել է մենակ։ «2020 թվից հետո ՀՀ կառավարությունը մեկ միլիարդ դոլարից ավել գումար է տվել ԼՂ-ին և այն մարդիկ, հիմա կապիտուլացիայի մասին, ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում՝ ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական և մենք ոչինչ չենք զիջելու, և Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա՝ մենք փախնենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ գեներալները հայրենասիրական կենացներ էին խմում 2018-19-ին։
🔸Իրավիճակը թեժացավ, դահլիճում աղմուկ բարձրացավ, Փաշինյանը հայտարարեց՝ «վախկոտ դասալիքները, բոլորը պետք է հայտնվեն բանտերում», ապա ամբիոնի մոտից հեռացավ։
🔸 Տեւական ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում էր հանդարտվել, սակայն պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվեց վեճի, ապա քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց։
🔸Ընդմիջումից հետո ԱԺ-ում իրավիճակը շարունակում էր լարված մնալ․ Ալեն Սիմոնյանը խնդրեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին լքել դահլիճը, նշելով, որ վերջինս անադեկվատ է, նյարդային և կարող է լարել իրավիճակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *