Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. ԱՄՆ փոխպետքարտուղար…

Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայեն |azatuyun.am|
🇺🇸🇦🇲🇦🇿 Օ’Բրայենը հարցին՝ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ այդ պայմանավորվածությունների երաշխավորը, ասել է՝ կողմերից որևէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել․ «Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տևական կլինի: Այս պահին կողմերը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ»։
🗣 Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ․ «Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև․․․ Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *