Եղել են դեպքեր, երբ մեկ պարգևատրական զենքով մի քանի ինքնասպանություն է եղել․ քրե…

Եղել են դեպքեր, երբ մեկ պարգևատրական զենքով մի քանի ինքնասպանություն է եղել․ քրեագետ
Sputnik Արմենիայի հետ զրույցում քրեագետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը մեկնաբանել է ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
Քրեագետը չի հերքում` պարգևատրված զենքերը շատ անգամ դարձել են հանցագործության գործիք, զենքով պարգևատրման գրծընթացում եղել են երկակի ստանդարտնել։ Ոստիկանության գնդապետը նկատում է՝ պատերազմից հետո պարտված երկրում 500–ից ավելի մարդ զենքով է պարգևատրվել։
📌Հանրային քննարկման դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկի նպատակն է ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել պարգևատրական զենքերի կարգավիճակը։ Օրենքն ընդունվելու դեպքում, զենքով պարգևատրված բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025-ի հուլիսի 1-ը դրանք ներկայացնել ոստիկանություն։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *