❗️Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։
▫️Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
▫️ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Այս հայցն էլ մակագրվել է Ազատ Դունամալյանին։
@ArmeniaSputnik

Leave a Reply