🇦🇲⚽️🇬🇪 Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացնում 2029 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։ Այս մասին քիչ առաջ Երևանի Հանրապետական մարզադաշտում հայտարարեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները։
🗣 «Հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի ֆեդերացիաների բարիդրացիական հարաբերությունները և, չեմ վախենա այդ բառից՝ տարբեր ոլորտներում փայլուն փոխգործակցությունը, երկու երկրների ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու համար: Համատեղ հայտի շուրջ աշխատանքները սկսում ենք արդեն այսօր», – նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
📌 2025 թվականից սկսած երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում։ Այս ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար՝ մինչև 2029 թվականը։

Leave a Reply