44–օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դա…

⚖️ 44–օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատարանում պատմեց, որ նորակոչիկներին Խուռհատ սար ուղարկելուց առաջ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիդովն ասել են, թե պատերազմը վերջանում է, իրենք էլ գնում են՝ ոչ թե մարտական առաջադրանքի, այլ բնագիծ զբաղեցնելու։ Նման ենթադրության հիմքը, ըստ Վահանյանի, հրադադարի վերաբերյալ խոսակցություններն էին։
🗣 Տուժողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ երբ ամեն ինչ ավարտվել է, զեկուցագիր գրե՞լ է, որ իրեն սխալ տեղեկություն էին տվել, ինչին Վահանյանը բացասական պատասխան տվեց․ «Որ իմանայի՝ գալու էի էստեղ, ուրիշ միջոցներ կձեռնարկեի․․․ Պատերազմ էր, ընդհանուր վերլուծությունները որը ոնց կարողացել է․․․ 5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր, ոչ էլ տեսել էինք տենց պատերազմ»,– ասաց նա։
📎 Կարդալ ավելին

«5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր»․ Վահանյանի ցուցմունքը դատարանում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *