Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին…

🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
🔸 Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *