Այսօր կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավ…

❗️ Այսօր կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ Նախարարին զեկուցվել են օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։
📌 Ներկայացվել է վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։ Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *