Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էի…

🔸 Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Վահե Ղազարյանի հետ։
🔸 ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է, որ Ղազարյանը հանդիպման է։ Նա հայտնել է նաև, որ ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
🗣 Բագրատ Սրբազանը ասաց, որ կսպասեն, մինչև Վահե Ղազարյանը հանդիպումը ավարտի և դուրս գա շենքից։
📌 ՆԳՆ խոսնակն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ, բայց ոչ «այս ֆորմատով»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *