Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բար…

🌊 Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։
🛤 Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։
🗣 Ալավերդցի Անժելա Մոսինյանը Դեբետի հեղեղման գիշերը պատուհանագոգին է լուսացրել․ «Բազմոցը լողում էր սենյակում, սառնարանը ջուրը շուռ էր տվել»,- պատմում է նա։
Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *