▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ հունիսի 17-ին ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստին քվորում չապահովել և տապալել նիստը։
▪️«Հրապարակ»․ Թեև Հայաստանի Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով:
«Նրանց կառավարում է վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ»,- գրում է թերթը։
▪️«Փաստ»․ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից»:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։🧡@RadioSputnikArm
Leave a Reply