Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գ…

🗣 Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

👷‍♀️ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք: Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը:
🏢 Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Սանոսյանը նաև նշել է, որ տեխնիկայի կարիք չկա, սակայն արտահագուստի կա։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *