Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 17։00 դրությամբ դիտվ…

❗️ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում, իսկ գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 60 սմ-ով։
 
📌 Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։
📌 Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։
[ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *