Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի վրա Հունիսի 2…

📌 Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի վրա
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից  արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
Վնասի չափը պարզվում է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *