Ամրակից գյուղի (գտնվում է Գյուլագարակ համայնքի կազմում) վարչական ղեկավար Մարտին…

❗️ Ամրակից գյուղի (գտնվում է Գյուլագարակ համայնքի կազմում) վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ վարարման հետևանքով գյուղի մանկապարտեզի բակում է ջուր կուտակվել, ջրալցվել է 6-7 տուն։
🔸 Վարչական ղեկավարի խոսքով ինքը դիմել է Գյուլագարակի համայնքապետարան, ինչպես նաև Փրկարար ծառայություն։ Փրկարար ծառայությունը եկել է, սակայն տեղում գործողություններ չի արել։
🗣 «Ջրապոմպ չունեին, որ ջուրը քաշեին»,- նշեց Մարտին Ալավերդյանը։ Իսկ ջրալցված տների ջուրն, ըստ վարչական ղեկավարի, ինքն իրեն ցամաքում է։
🔸 Փրկարար Ծառայությունն առաջարկել է տարհանում իրականացնել, սակայն դրա կարիքը չի եղել, բնակիչները չեն ցանկացել, քանի որ հիմնականում բակերում է ջուրը կուտակված եղել։ Վարչական ղեկավարի խոսքով բակերում ջրի կուտակման պատճառով բանջարանոցների բերքն է վնասներ կրել, ջրի հոսքի հետ գնացել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *