✈️Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։
Աշխատակիցներից մեկի խոսքով իրենց վճարել են միայն մարտի համար։
📝«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF)։
🗣ԱՆԻՖ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը վստահեցնում է, որ որպես «Ֆլայ Արնա»-ի բաժնետեր՝ ԱՆԻՖ-ն իր իրավասությունների սահմաններում քայլեր է ձեռնարկում, որ ընկերությունն ունենա տնօրեն, որից հետո հնարավոր կլինի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ |hetq.am|

Leave a Reply