Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացել են։ «Ազատության» փոխանցմամբ՝ գյուղում պ…

📌 Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացել են։ «Ազատության» փոխանցմամբ՝ գյուղում պնդում են, որ սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմին անցնող չորս շինություններից մեկի վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են ազատել տարածքը՝ շինությունից իրերը դուրս հանել, թեև սկզբում այլ ժամկետ են տվել։ Կիրանցի բնակիչը չի պարզաբանել, սակայն, թե ի վերջո ով է նման բան հորդորել։
🔸 Կրքերը կտրուկ լարվել են նաև հարակից հողակտորներից մեկում։ Բնակիչներից մեկը որոշել էր այրել իր հողատարածքի մի մասը։ Դա նույնպես ադրբեջանական կողմին է անցնում։ Միջադեպ եղավ, հրմշտոց ծագեց։ Մեկ այլ քաղաքացի՝ քաղաքացիական հագուստով, հորդորում էր նման բան չանել։ Ի վերջո, ոստիկանները միջամտեցին, հրշեջներն էլ մարեցին հրդեհը։

🗣 Գյուղի բնակիչներն ասացին, որ հորդորող անձը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է, սակայն «Ազատություն»-ը որևէ պաշտոնական հաստատում չունի այդ մասին։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *