Մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ …

🗣 Մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։ Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն։
📌 Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են։
[Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան] |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *