Վանաձորի բնակիչ Գ․Ղ․–ն նույն քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ…

⚖️ Վանաձորի բնակիչ Գ․Ղ․–ն նույն քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ․․․ կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
❗️Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:
🔸 ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է նշված անձին ձերբակալելու որոշում։
[Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *