GB News-ը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին՝ հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչոք ապահով չէ»: Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», – ասում է նա։
Leave a Reply