Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձեւակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։
Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով»։

Leave a Reply