«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում…

🪧🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են, որ նոր տնօրենությունը կադրային փոփոխություններ է անում, աշխատակիցներին հեռացնում աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ իրենց աշխատանքներում վերականգնվեն ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը, հաշվապահության աշխատողները:
🗣 Քաղաքապետարանից արձագանքել են ակցիային՝ նշելով, որ «որոշ երթուղիներում արձանագրվել են վարորդների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր»։
📌 «Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», — նշել են քաղաքապետարանից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով