📢 Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ։
🔸 «Սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 10 և ճնշումների 5 դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․
🔸Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։ Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում, հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։ Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։

Leave a Reply