Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվ…

⚖️ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի ապացույցների հետազոտման փուլը։
📄 Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը շուրջ երկու ժամ ընթերցում էր գործի հիմքում դրված ապացույցները, որոնք, մեծ մասամբ, վերաբերում էին զորքերի տեղաշարժին, ռազմերթին եւ այլն։ Ապացույցների շարքում են այն իրավական ակտերը, որոնք վերաբերելի են Զինված ուժերին։ Հանրային մեղադրողը, սակայն, ներկայացնում էր նաեւ այնպիսի դրույթներ, որոնք գործին ըստ էության չեն առնչվում։
🗣 Ապացույցների շարքն այսքան մանրամասն ընթերցելն առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ասաց, որ իրենք առարկություն չունեն դրանք չներկայացնելու վերաբերյալ, եթե մեղադրողը հանի ապացույցների շարքից։ Տուժողներն, իհարկե, նշեցին, որ հարկ չկա դրանք հանել ապացույցների ցանկից․ «Էսքան տարի դիմացել ենք, երկու ամիս էլ կդիմանանք»,- ասաց նրանցից մեկը։
73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *