Գերմանիայի գրախանութներում արդեն հասանելի է այդ երկրի նախկին կանցլեր Անգելա Մերկ…

Գերմանիայի գրախանութներում արդեն հասանելի է այդ երկրի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հուշերը։ Մերկելը Գերմանիայի ֆեդերալ կանցլեր է եղել 2005-21 թթ։ Գիրքը կոչվում է․ «Ազատություն․ 1954-2021 թթ հիշողություններ»։ Մերկելն այն գրել է իր օգնական Բեաթե Բաումանի հետ համատեղ։ Որոշ գրախանութներում ստացված խմբաքանակն արդեն սպառվել է վաճառքի հանվելուց մեկ ժամ անց։ 736 էջանոց գիրքն արժի 42 եվրո։ Հուշագրությունում շատ են լուսանկարները, այդ թվում նաեւ՝ Մերկելի մանկության եւ երիտասարդության տարիների լուսանկարները։ 
Մեմուարներում Մերկելը պատմում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության շրջանում իր անցկացրած մանկական եւ պատանեկան շրջանը, ուսանողական տարիները, Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն կուսակցության նախագահ դառնալու քաղաքական ուղին։
Հատկապես անդրադարձել է այնպիսի շրջադարձային իրադարձությունների, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ընդարձակումն ու Վրաստանի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունների վերաբերյալ ծավալված քննարկումները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *