Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկու…

🇹🇷 Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկությունների ֆոնին X-ում գրել է, որ «ովքեր միավորված են ահաբեկչական կազմակերպությունների և դրանց ընդարձակման, կազմակերպված հանցավոր կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ FETO-ի մարտավարությամբ, կոչնչացվեն նրանց խաղերն ու լարած թակարդները»։
📌 Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։ |factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *