«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջ…

🗣«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը», — այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Politico in Europe-ի հետ զրույցում։
🤝 Վարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ-ն հիմա սպասում է Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը. «Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Հույս ունենք, որ Հայաստանը այս տարի կդառնա ԵՄ անդամ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով