🗣 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․
❗️«Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ»,- նշել է նա։
📍Նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարել էր, որ սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Խորհրդի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքին ներկայացրել էր նախկին դիվանագետների մշակած տեքստը՝ սահմանազատման, խաղաղության օրակարգի և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ |civilnet.am|

Leave a Reply