2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 9:…

📌 2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
🔸Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *