ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը այցելել է բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակից Արմեն Բ…

❗️ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը այցելել է բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակից Արմեն Բաղդասարյանին։ Նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը՝ Ոստիկանության բաժնում նրան տեսակցել է ՄԻՊ ներկայացուցիչը, առանձնազրույց ունեցել, որի ընթացքում ակցիայի մասնակիցը ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:
📌 Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը։ Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Ա. Բաղդասարյանի շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ։
🔶️ Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
[ՀՀ ՄԻՊ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *