ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ԳՇ ռազմա…

📌 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ինչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը.
🗺 «Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ […]
Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում։
Տարօրինակ է, եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպե՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ըստ Փաշինյանի, 1988 թ․ փաստաթղթերը իրավական ուժ չունեն։
🗣 […] չկա որևէ երաշխիք, որ կոնկրետ թելադրվող հատվածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից հետո հնարավոր կլինի սահմանազատում և սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։
Կարդալ ավելին

Որեւէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988թթ. փաստաթղթերը գաղտնի. Տ. Աբրահամյանը հանդիպել է ԳՇ ռազմատեղագրական ծառայության…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *