Քննչական կոմիտեից առաջարկել են դիմում գրել, որպեսզի քաղաքացիներին ընդունեն և պատ…

Քննչական կոմիտեից առաջարկել են դիմում գրել, որպեսզի քաղաքացիներին ընդունեն և պատասխանեն հարցերին։
🔗 Շարժման աջակիցները ՔԿ են գնացել Արգիշտի Քյարամյանին որոշ պահանջներ ներկայացնելու ու որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար՝ մայիսի 31-ին ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված, ապա ձերբակալված անձանց վերաբերյալ։
Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ փաստաբանները քիչ առաջ հայտարարություն տարածեցին, որ 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին և 17:00-ին նրանք պետք է ազատ արձակվեն։
🧡@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *