Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հան…

🗣 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հանրահավաքը։
🔸 Բագրատ արքեպիսկոպոսը ելույթը սկսեց իրենց կարգախոսի վանկարկումներով՝ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»։ Հանրահավաքի մասնակիցները նրա հորդորով սկսեցին երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա արտասանեցին Տերունական աղոթքը։
«Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում, մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք՝ ո՛չ երկնքում եւ ո՛չ երկի վրա, ո՛չ իշխանություններ և ո՛չ պետություններ, ո՛չ որևէ տեսակի ուժ, չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *