Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախ…

🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը:
🏋️‍♀️ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով: [ՀՀ կառավարություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով