Կիրանցի հարակից տարածքները (քարտեզում` կապույտ և մանուշակագույն գոտիները) Ադրբեջ…

Կիրանցի հարակից տարածքները (քարտեզում` կապույտ և մանուշակագույն գոտիները) Ադրբեջանին փոխանցելուց հետո գյուղացիները կորցնում են Բերքաբերի ջրամբարի (դեղին գոտի) մոտ գտնվող իրենց գյուղատնտեսական հողերին հասնելու հնարավորությունը:
Ճանապարհն անցնում է նախկին Խեյրիմլի գյուղի հատվածով և լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ։ Նշված հատվածում Կիրանցին է պատկանում մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հա)։
Գյուղացիներն առաջարկում էին այդ տարածքը տալ Բաքվին՝ փոխանցվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի փոխարեն, սակայն նրանց առաջարկը իշխանությունները մերժել են։ Ոչ պաշտոնական զրույցներում իշխանությունները խոստացել են նոր ճանապարհ կառուցել, գրում է Հետպատերազմ տելեգրամ–ալիքը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *