Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.a…

🇦🇿 Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.am|

🌍 Ադրբեջանը Թուրքիայից գնել է կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ, Իսրայելից՝ հետախուզական արբանյակներ, Իտալիայից՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ԱՄՆ-ից՝ ավիացիոն շարժիչներ։
🔸 Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին:
🔸 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *