Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխա…

🪧 Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը։

📌 Գեւորգյանը անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։
🗣 «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին»,- իր խոսքում նշեց նա։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *