🇬🇪 Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։
🚔 Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։
📌 Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկների առաջ հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։
📣 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը»։
Տեսանյութը՝ «OC Media»-ի

Leave a Reply