17-ամյա Տիգրանը այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովա, սակայն «Զվարթնոց»…

🗣 17-ամյա Տիգրանը այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։
📍Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել. քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական գործերով երբեւ կիրառվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ այն դեռ գործում է, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են։
⚖️ Տարիներ շարունակ օրենսդրությամբ սահմանված չէր, թե քննիչը կամ դատավորը երբ, ինչ եղանակով եւ ինչպես պետք է ոստիկանությանն իրազեկեն այդ խափանման միջոցը վերացնելու մասին, որպեսզի վերջինս էլ համակարգի սահմանափակումը վերացնի։ 2022 թ․ հարցն ի վերջո օրենսդրությամբ կարգավորվեց, սակայն ինչպես ՄԻՊ աշխատակազմից են նշում՝ չնայած դրան՝ գործնական խնդիրները չեն վերացել։
Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *