Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փա…

⚖️ Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը:
🔍 Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
📌 Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
[ՀՀ քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *