Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանցիների ծնողները դիմել են «Ինֆոքոմին»՝ նշելով, որ ամեն ամիս ծնողկոմիտեի միջոցով 500 դրամ են հավաքել՝ որպես «ճաշարանի գումար»։ Դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը սկզբում հերքեց, հետո հաստատեց այդ փաստը՝ պնդելով, որ դրանում որևէ հակաօրինական բան չկա։ Մարզպետարանից, սակայն, հայտնում են, որ բոլոր դպրոցներին արգելել են ծնողներից գումար հավաքել։
Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը
Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը
Leave a Reply