Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերո…

🇹🇷 Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, կոչ է արել ՀՀ իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։
🗣 «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ, հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկզբի ուղին հանուն պայծառ ապագայի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
📌 Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է «արդյունավետ օգտագործել պահը»։|shantnews.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *